ՃՈ տուգանքը 5 օրվա ընթացքում մուծելու դեպքում՝ 30% զեղչի հնարավորություն․ առաջարկ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

1

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը մտադիր է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որով նախատեսվում է ՃՈ տուգանքը 5 օրվա ընթացքում մուծելու դեպքում 30 տոկոս զեղչի հնարավորություն ստանալ:

Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում.

«Ձեր քննարկմանն եմ ներկայացնում հետեւյալ օրենքի նախագծի մտահղացումը, որով վարչական տույժի ենթարկված վարորդներն իրենց տուգանքը 5 աշխատանքային օրում վճարելու պարագայում, ստանում են հնարավորություն պայմանական 30% զեղչի:

Այդպիսով խրախուսում ենք պարտաճանաչությունը, ինչի դիմաց տույժի չափը նվազում է»: