Շվեյցարիայում բացվել է երկտեղանոց մահճակալներով կինոթատրոն

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 18, 24News

.

Ֆրանսիական Les Cinemas Gaumont Pathe կինոթատրոնների ցանցը Շվեյցարիայում նոր մասնաճյուղ է բացել, որում հանդիսականներին առաջարկվում է ֆիլմի դիտումն ավանդական նստարանների փոխարեն անցկացնել երկտեղանոց մահճակալների վրա: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի աղբյուրին:

Աղբյուրի փոխանցմամբ VIP-Bedroom կինոսրահը կահավորված է 11 երկտեղանոց մահճակալներով՝ էլեկտրոնային կարգավորում ունեցող գլխամասերով, բարձերով և կից պահարանիկներով:

Սրահի մուտքի մոտ այցելուներին նաև հողաթափեր են տրամադրում:

 Մահճակալների սպիտակեղենը փոխվելու է յուրաքանչյուր դիտումից հետո ընդմիջման ժամանակ:

Կինոթատրոնում կա նաև մեկտեղանոց և երկտեղանոց բազմոցներով համալրված սրահ: Այս երկու սրահներ այցելելու համար անհրաժեշտ է VIP-տոմս ձեռք բերել, որն արժե 49 շվեյցարական ֆրանկ: Այն ներառում է անվճար խմիչքներ և ուտեստներ: