Բժիշկն ինֆարկտ առաջացնող մահացու ներարկումներ է արել՝ հիվանդների կյանքը «փրկելու» համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

1

Ֆրանսիացի բժիշկ-անեսթեզիոլոգ Ֆրեդերիկ Պեշյեն մեղադրվում է հիվանդներին սրտամկանի ինֆարկտ առաջացնող մահացու ներարկումներ անելու համար, գրում է The Guardian-ը՝ նշելով, որ նա այդ ներարկումներն արել է վիրահատության ժամանակ հիվանդներին «հերոսաբար» փրկելու համար: Սակայն եղել են դեպքեր, երբ նրան չի հաջողվել փրկել հիվանդներին, ինչի հետևանքով յոթ մարդ մահացել է: Ընդհանուր առմամբ, անեսթեզիոլոգի գործունեության հետևանքով տուժել է 24 մարդ՝ 4-80 տարեկան: Նշված դեպքերը տեղի են ունեցել 2008-2016 թթ․՝ Բեսանսոն քաղաքի երկու կլինիկաներում:

Ներկայացված մեղադրանքները հերքող 47-ամյա Պեշյեն մինչ դատավարության մեկնարկն ազատ է արձակվել: Աղբյուրը մանրամասնում է, որ վիրահատություններից մեկի ժամանակ 4-ամյա տղան նշագեղձերի հեռացման վիրահատության ժամանակ երկու անգամ սրտի կանգ է ունեցել. նրան փրկել է Պեշյեն: