Նիկոլ Փաշինյանը պետք է կարծիք հայտնի Քոչարյանի գործի մասին․ Ազատ Արշակյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու որոշումը ցույց է տալիս, որ դատավորն արդեն կարող է վճիռներ կայացնել՝ վստահ լինելով, որ վերահսկում է դատարանում տիրող իրավիճակը։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։

Արշակյանի խոսքով՝ Հայաստանում արդարադատությունը սկսում է իրականանալ, որի համար մենք պետք է ուրախ լինենք։

«Դատավորը վստահ է իր ուժերի և կարգավիճակի վրա։ Այս մասշտաբի գործով մեզ՝ քաղաքացիներիս համար չափազանց կարևոր է վարչապետի կարծիքը։ Այն թաքցնել անմեղության կանխավարկածով՝ գրաքննության ձև է։ Սակայն դա չպետք է լինի խոչընդոտ արդարադատության համար»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։