Վայոց Ձորում 25-ամյա վարորդը խմած վիճակում Mercedes-ով մխրճվել է արևտրի կրպակի մեջ

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 18, 24News

.

Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում. տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ժամը 17:30-ի սահմաններում, Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ, 25-ամյա Հենրիկ Եգորյանը՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 105 կմ հատվածում իր վարած Mercedes C-180 մակնիշի 35 VQ 779 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, կոտրել այն, այնուհետև մխրճվել ճանապարհի թույլատրելի հատվածում գտնվող, Արենի գյուղի բնակչին պատկանող առևտրի կրակի մեջ, տապալել այն, և կողաշրջված վիճակում հայտնվել գետի ափին՝ ծառերի վրա: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարները, դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

Հիվանդանոցում վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան) վիճակում: