Տղամարդը ոստիկանություն է դիմել իր խանութից 12 միլիոն դրամի ոսկյա և ադամանդե զարդերի գողության համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

photo_2025-01-14_18-02-04

Հունվարի 13-ին Գավառ քաղաքի բնակիչ 77-ամյա տղամարդը զանգահարել է Համայնքային ոստիկանության Գավառի բաժին և հայտնել, որ նույն օրը ոսկյա զարդերի իր խանութից մոտ կես ժամով բացակայել է սրահի դուռը բաց թողնելով՝ մտել մոտակա մթերային խանութ, այդ ընթացքում էլ գողացել են 12 միլիոն դրամի ոսկյա և ադամանդե զարդեր։ Տղամարդը մի քանի ոսկյա զարդ գտել է խանութի մոտակայքում:

Գեղարքունիքի մարզի քրեական և Գավառի համայնքային ոստիկանների համատեղ միջոցառումների արդյունքում գողություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և Գեղարքունիքի մարզային վարչություն է տեղափոխվել Գավառի բնակիչ 58-ամյա մի տղամարդ։ Բաժնում նա հայտնել է, որ ոսկյա զարդերի խանութ-սրահից գողությունը կատարել է ինքը, իսկ գողոնը թաքցրել է իր բնակարանում:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Գավառի քննչական բաժին:

--00—ՅՄ