Ահազանգ․ խառնամբոխն արդեն իսկ հասցրել է կոտրել դատարանների ապակիները. Ռուբեն Մելիքյան

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 20, 24News

սահմնադրական

Արցախի նախկին օմբուդսմեն, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

«Դատարաններից մեկում վարչապետի հրահանգով հավաքված խառնամբոխն արդեն իսկ հասցրել է կոտրել ապակիներ, քաշքշել աշխատանքի գնացող դատավորների։

Ոստիկանությունը անգործության է մատնված։

Դուք սա չեք մարսի, Նիկոլ Փաշինյան», – գրել է նա՝ տարածելով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի լուսանկարը, որում երևում են կոտրված ապակիները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել մայիսի 20-ի առավոտյան՝  ժամը 08։30–ից, փակել բոլոր դարանների մուտքերն ու ելքերը։ Սա մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ ու ՀԿ–ներ որակել են որպես սահմանադրական կարգի տապալում։