Վարչապետի հորդորով քաղաքացիներն արգելափակել են Երևանի դատարանների մուտքերը

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 20, 24News

1

Առավոտյան՝ ժամը 08։30-ից, քաղաքացիները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով փակել են դատարանների մուտքերը։ 

Մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը փոխել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ որոշումը, և ՀՀ երկրորդ նախագահն ազատ էր արձակվել։ 

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում մայիսի 19-ին կոչ էր արել ժամը 08։30-ից  արգելափակել հանրապետության դատարանների ելքերն ու մուտքերը: 

«Առավոտյան՝ ժամը 08։30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12։00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»,-գրել էր Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի կոչին արձագանքնել են խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը՝ կոչ անելով չեղյալ համարել կոչը։

Դատարանների շենքերի արգելափակման գործողությունները կարող եք դիտել հետևյալ այստեղ։