Դատարանի ապակին կոտրել են ներսից, ասում են՝ դատավորը, ինքս չեմ կարող պնդել․ Մակունց

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 20, 24News

Մակունց

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լլիլիթ Մակունցն ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Նազարբեկյան 40 հասցեում գտնվող դատարանի ապակիներից մեկը  կոտրելու դեպքին։

«Այս պահին այստեղ եմ, ապակին կոտրված է ներսից: Ականատեսների պատմելով՝ առավոտյան՝ մոտավորապես 7:30-ի սահմաններում (ոստիկանները դեռ ներկա չեն եղել), մի տղամարդ (ասում են՝ դատավոր, ինքս չեմ կարող պնդել), փորձել է մուտք գործել դատարան պատուհանից: Մուտք գործելուց հետո, ներսից հավանաբար ամուր փակելուց ապակին կոտրվել է: Կից այն ապակին է, որի մասին խոսվում է: Այն նկարները, որոնք առանձին աղբյուրներում հրապարակվում են, չեն համապատասխանում իրականությանը», - գրել է Լիլիթ Մակունցը և լուսանկար հրապարակել։

1

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի նախկին օմբուդսմեն, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

«Դատարաններից մեկում վարչապետի հրահանգով հավաքված խառնամբոխն արդեն իսկ հասցրել է կոտրել ապակիներ, քաշքշել աշխատանքի գնացող դատավորների։

Ոստիկանությունը անգործության է մատնված։

Դուք սա չեք մարսի, Նիկո՛լ Փաշինյան», – գրել էր Արցախի ՄԻՊ-ը՝ տարածելով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի լուսանկարը, որում երևում են կոտրված ապակիները։