«Եկել եմ՝ ասեմ՝ սիրում եմ բոլորիդ․․․ ու դուխով»․ Փաշինյանն այցելել է ցուցարարներին

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 20, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն մի քանի րոպեով մոտեցել է Կենտրոնի և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի մոտ հավաքված ցուցարարներին և շնորհակալություն հայտնել, որ արձագանքել են իր կոչին։

«Ուզում եմ հույս հայտնել, որ չեք թրջվել, իսկ եթե թրջվել եք, չեք հիվանդանա։ Եկել եմ՝ ասեմ՝ սիրում եմ բոլորիդ։ Հպարտանում եմ բոլորովդ ու խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Ու դուխով», - ասել է Փաշինյանը և տեղեկացրել, որ հիմնական ասելիքը կներկայացնի ժամը 12։00-ի ելույթի ժամանակ։  

Կարճ զրույցից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռացել է շրջափակված դատարանի շենքի տարածքից։

24News-ի հարցին՝ արդյոք այլ ճանապարհ չկա՞ր, շրջափակման միջոցո՞վ պիտի խնդրին լուծում տրվեր, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հարցերին կանդրադառնա ելույթի ժամանակ։