Զինվորականները փրկել են Չարբախում կայծակի հարվածից այրվող տրոլեյբուսի ուղևորներին

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 20, 24News

Արծրուն

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ արշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները փրկել են 15 համարի տրոլեյբուսի ուղևորներին։ 

«Բազմիցս են զինվորականները ապացուցել, որ նաև փրկարարներ են: 

Այսօր վաղ առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը: Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները հասցրել են ուղևորներին տարհանել և հրդեհը մարել: 

Երեք օր առաջ էլ Վ.Սարգսյանի անվան ՌՀ-ի սաները և բուժ ծառայության պետը փրկել էին Զինուժ ծրագրի օպերատորի կյանքը», - գրել է ՊՆ խոսնակը: