Ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. վարորդը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Հասարակություն

Մայիսի 20-ին՝ ժամը 04:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 48-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ.Մ., ծնված 1989 թ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճանապարհի բաժանարար արգելապատնեշին և կողաշրջվել: ՃՏՊ-ի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, ավտոմեքենայից դուրս բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդի դին, ուղղել ավտոմեքենան և տեղափոխել ավտոքարշակի վրա: