«Ֆրիդըմ հաուս»-ի տնօրենը թվիթերի իր միկրոբլոգում Փաշինյանին «պոպուլիստ» է անվանել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 20, 24News

Freedom-House-700x475

«Ֆրիդըմ հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հատուկ հետազոտությունների տնօրեն Նեյթ Շենքենը թվիթերի իր միկրոբլոգում Հայատսանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանել է «պոպուլիստ»:

«Հետհեղափոխական Հայաստանի վտանգը միշտ եղել է այն, որ Փաշինյանը, չունենալով կարողություն տրոնսֆորմացնել երկիրը արագորեն կամ որևէ կայուն կերպով, հետ է շրջվելու դեպի պոպուլիզմ, ինչը իրեն իշխանության էր բերել։ Վերջ, հասել ենք»։