Դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակն է․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 20, 24News

Այս պահին կառավարությունում շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումը։ Հանդիպումը մեկնարկել է Փաշինյանի ելույթով, որի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարել է, որ դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակն է, իսկ գործընթացը պետք է արտահայտվի հետևյալ կերպ.

«Հայաստանում գործող բոլոր դատավորներն, առանց բացառության, պետք է ենթարկվեն, այսպես ասած՝ վեթինգի։ Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվույթուն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին», - հայտարարել է վարչապետը։

Փաշինյանը նաև նշել է, որ ՄԻԵԴ որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից։