Հասունացել է ժամանակն ապրիլյանի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու․Փաշինյան

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 20, 24News

1

Եկել է ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը։ Այդ մասին բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար», - ասել է Փաշինյանը։