Ռեալը պատրաստվում է վերադարձնել իր սանին Մադրիդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

գգ

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է թիմի կազմը համալրելու տարբերակները: Ինչպես հայտնում է Transfer News Live-ը՝ La Gazzetta dello Sport-ին հղումով, մադրիդյան ակումբը հետաքրքրված է Ալեքս Խիմենեսի ծառայություններով։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Սպասվում է, որ 19-ամյա իսպանացին կվերադառնա Մադրիդ արդեն ամռանը։ Ալեքս Խիմենեսն ունակ է հանդես գալ պաշտպանության երկու եզրերում, անհրաժեշտության դեպքում՝ նաև վինգերի դիրքում։

Ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալի» սան է, սակայն «Միլանը» նրան վարձակալել է 2023 թվականի ամռանը և մեկ մրցաշրջան անց գնել ամբողջական տրանսֆերը:

Խիմենեսը «ռոսոներիների» հիմնական կազմում անցկացրել է 13 հանդիպում, սակայն գոլ չի խփել։ Transfermarkt-ը Ալեքս Խիմենեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 5 մլն եվրո։

--00—ԼՀ