ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է գաղտնի նյութեր հրապարակել ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի, ինչպես նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտին Լյութեր Քինգի սպանությունների մասին։
«Մենք պատրաստվում ենք հրապարակել նախագահ Ջոն Քենեդու, նրա եղբոր Ռոբերտ Քենեդիի և դոկտոր Մարտին Լյութեր Քինգ կրտսերի սպանությունների և հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների վերաբերյալ մնացած գրառումները: Այդ ամենը կհրապարակվի»,- Վաշինգտոնում իր կողմնակիցների հետ տեղի ունեցած հանրահավաքում ասել է նա:
--00—ՅՄ