Դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակն է․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Ուզում եմ արձանագրել, որ չի կարող գոյություն ունենալ դատական համակարգ, որի իշխանությունը չի բխում ժողովրդից։ Հայաստանի Սահմանադրության ոչ փոփոխելի երկրորդ հոդվածը հստակ արձանագրում է՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն իր իշխանությունը իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։ Հետևաբար, երկրում չի կարող գոյություն ունենալ իշխանություն, այդ թվում՝ դատական, որ չի ներկայացնում ժողովրդին, որի իշխանությունը չի բխում ժողովրդից։