Զելենսկին հայտարարել է, որ ցրում է Գերագույն Ռադան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

1

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երդմնակալության արարողության  ժամանակ Գերագույն Ռադայի սրահում հայտարարել է, որ ցրում է ուկրաինական խորհրդարանը:

«Ես ցրում եմ ութերորդ գումարման գերագույն խորհուրդը», — ասել է նա:

Նոր նախագահը նաև հորդորել է կառավարությանը հրաժարական տալ: