Քաղաքացու կտրոնը ժամկետանց է եղել և անցարգելը չի ընդունել․ քաղաքացին ապատեղեկատվություն է տարածում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

մե.

Հրապարակած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ քաղաքացու կտրոնը ժամկետանց է եղել և անցարգելը չի ընդունել։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի Մետրոպոլիտենը՝ արձագանքելով քաղաքացիներից մեկի գրառմանը։

«Եթե մերժումը տեխնիկական խնդրով պայմանավորված լիներ (ինչպես իր խոսքում նշել է փոխքաղաքապետ պ․ Գրիգորյանը, որ տեխնիկական խնդրի դեպքում, երբ անցարգելները չեն ընդունում QR՝  պաշտպանվում է քաղաքացու շահը), մետրոյի աշխատակիցն առանց որեւէ խնդրի կբացեր անցարգելը  և քաղաքացին կանցներ։

📌Մեկ անգամ ևս ցանկանում ենք շեշտել՝ անցարգելները ժամկետանց կամ արդեն իսկ օգտագործված կտրոններ չեն ընդունում։

Նման չհիմնավորված և մետրոյի աշխատակիցներին արատավորող հրապարակում կատարելուց առաջ փորձեք ճշտել իրական պատճառները՝ ապատեղեկատվությունից խուսափելու համար։ 

Երևանի մետրոպոլիտենն  իր աշխատակիցներին նման անհիմն մեղադրանքներից ու վիրավորանքներից պաշտպանելու համար՝  կդիմի իրավական միջոցների»,- ասվում է մետրոպոլիտենի հայտարարության մեջ։

1

--00—ԼՀ