ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News
«Ես չեմ մեկնաբանելու ՌԴ նախագահի գործողությունները և չեմ կարծում, որ հարցը նման ձևով հնչեցնելը ճիշտ է»։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե «Պուտինը ինչու՞ թողեց, որ Արցախի ղեկավարները գերի ընկնեն»։
Ըստ պատգամավորի, հնարավորության դեպքում ՌԴ-ն ամեն բան կաներ, որ նման իրավիճակ չստեղծվեր։ «Սա լուրջ հարված էր ՌԴ հեղինակությանը, չեմ կարծում, որ սա մի սցենար էր, որը նրանք կուզենային»,- հավելեց Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ