Կոչ եմ անում ժամը 13։30-ին բոլոր դատարանների արգելափակումը դադարեցնել․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 20, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ դիմելով դատարանները շրջափակած քաղաքացիներին։ Գրառումը՝ ստորև․

«Դիմում եմ դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակած մեր հայրենակիցներին:

Խնդրում եմ ժամը 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը:

Այսօրվա ակցիան ծառայեց իր նպատակին, Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու գործընթացը սկսված է եւ այլեւս անշրջելի», - գրել է Նիկոլ Փաշինյանը և հանդես եկել տեսաուղերձով: