Գեղարքունիքում Opel-ը բախվել է հաստաբուն ծառին. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

1

Երեկ՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Արայիկ Ավագյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 GG 040 համարանիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Շահումյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին։

1

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա. Ավագյանն ու նրա ուղևոր՝ Սևանի բնակիչ, 32-ամյա Սիրվարդ Գասպարյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել Սևանի բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներն ամուսիններ են։