Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Զելենսկու երդմնակալության արարողությանը

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 20, 24News

1

Ուկրաինայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը թվիթեյան էջում գրել է, որ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը Ուկրաինայում է՝ Զելենսկու երդմնակալության արարաղությանը։

«ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունն, ի թիվս 50 օտարերկրյա պատվիրակությունների, մասնակցեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությանը», - գրել է Ուկրաինայում Հայաստանի դեսպանը և լուսանկար հրապարակել։