Պատրաստ եմ օգնել նոր նախագահին, նաև կմասնակցեմ հաջորդ նախագահական ընտրությանը․ Պորոշենկո

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

1

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն հպարտանում Է հինգ տարվա իր աշխատանքով եւ մտադիր Է մասնակցել պետության ղեկավարի հաջորդ ընտրություններին: Այդ մասին նա հայտարարել Է Die Welt թերթին տված հարցազրույցում:

«Այո, ես կմնամ քաղաքականության մեջ եւ պատրաստակամորեն խորհրդով կօգնեմ նոր նախագահին, եթե նա դրա կարիքն ունենա»,-ասել Է Պորոշենկոն:- Եվ, այո՛, ես հնարավորություն կփնտրեմ մասնակցելու հաջորդ նախագահական ընտրություններին»: Նրա խոսքով՝ դա պայմանավորված Է ոչ թե այն բանով, որ ինքը ցանկանում Է մնալ իշխանության գլուխ, այլ պետության ղեկավարի պաշտոնում իր գտնվելու տարիների ընթացքում ձեռք բերվածը չկորցնելու ցանկությամբ: