Տաջիկստանի բանտում խռովության հետևանքով 32 մարդ է մահացել,

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 20, 24News

bant

«ТАСС» գործակալությունը գրում է, որ Դուշանբեի արվարձանի բանտում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու համար դատապարտվածների խռովության հետևանքով առնվազն 29 կալանվոր է զոհվել:  Անկարգությունների զոհ է դարձել նաև ուղղիչ հիմնարկության երեք աշխատակից:

«Խռովարարները չեն ենթարկվել անկարգությունները դադարեցնելու պահանջին,  հարձակվել ու վիրավորել են բանտի մի քանի աշխատակիցների: Սպանվել է երեք սպա», - գրում է աղբյուրը՝ հղում անելով երկրի արդարադատության նախարարության հայտարարությանը:

Միջադեպի պատճառը 30 վտանգավոր կալանավորներն են, որոնք պատիժ են կրում ԻՊ-ին անդամակցելու մեղադրանքով, զինվել են դանակներով և պատանդ վերցրել բանտի աշխատակիցներին՝ փորձելով փախուստի փորձ անել:

«Բանակցությունների ընթացքում հանցագործների միջև լեզվակռիվ է տեղի ունեցել, որը վերաճել է փոխհրաձգության։

Բանտի վարչակազմը ծայրահեղ միջոցներ է ձեռնարկել, և անկարգությունները ճնշելիս զոհեր են եղել առանձնապես վտանգավոր կալանավորների շրջանում», - մանրամասնել է նախարարությունը: