Հայկական պատվիրակությունը կմասնակցի ԵՏՀ խորհրդի, ԵՏՄ բարձրագույն խորհրդի և ԵԶԲ նիստերին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

1

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 27-29-ին մեկնում է Ղազախստան, իսկ մայիսի 29-ից հունիսի 1-ը՝ Թուրքմենստան:

Կառավարությունից հայտնում են, որ հայկական պատվիրակությունը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին, ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստին և Եվրասիական զարգացման բանկի նիստին:

Իսկ Թուրքմենաստանում հայկական պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

Հայկական պատվիրակության կազմում են, մասնավորապես, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը եւ այլք: