Դատարանները շրջափակելու ընթացքում հանցագործության մասին հաղորդումները կգնան դատախազություն

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 20, 24News

դատարան

ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելուն ուղղված գործողությունների ընթացքում կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ ներկայացված բոլոր հաղորդումներն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն:

Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է այսօր դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելուն ուղղված գործողությունների ընթացքում կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ ներկայացված բոլոր հաղորդումները, ահազանգերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ դրանք ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու, համակողմանի այդ իրադարձությունները քրեադատավարական կարգով ստուգելու և իրավական գնահատականի արժանացնելու նպատակով»,-գրել է Գոռ Աբրահամյանը: