Դաշնակցությունը մայիսի 23-ին Ազատության հրապարակում հանրահավաք կանի

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 20, 24News

ՀՅԴ

Դաշնակցությունը մայիսի 23-ին՝ ժամը 19։00-ին, Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաքի։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ ՀՅԴ-ն առաջիկա ժամերին հանդես կգա հայտարարությամբ:

«ՀՅԴ Գերագույն մարմինն իր գոհունակություն է հայտնում ՀՅԴ Հայաստանի կառույցի բոլոր ընկերներին և համակիրներին իրենց զգոն, գիտակից և պատրաստակամ պահվածքի համար», - նշել է Սաղաթելյանը: