Վեթինգը զբաղեցրած պաշտոնում դատավորի համապատասխանությունը որոշելու համար է․ Բաբաջանյան

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 20, 24News

Արման

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ բացատրելով, թե ինչ է «վեթինգը»։ Պատգամավորի գրառումը՝ ստորև․

«Ի՞նչ է վեթինգը․․․ Վեթինգը դատական իշխանության բարեփոխման հատուկ միջոց է. vetting՝ անգլերենից թարգմանաբար նշանակում է զտում, ֆիլտրում, վերագնահատում։

Հայաստանի դեպքում վեթինգը ծառայելու է առավելապես դատական համակարգում ստուգումներ, ծառայողական քննություններ իրականացնելու և զբաղեցրած պաշտոններում դատավորների համապատասխանությունը որոշելու համար։

Վեթինգ կարող է իրականացվել ժողովրդավարական մարմնի ու օրենսդիրի ընդունած (ԱԺ) համապատասխան օրենքով:

Վեթինգի գլխավոր նպատակը դատական իշխանության նկատմամբ վստահության վերականգնումն ու դատական իշխանության երաշխավորումն է»։

Ավելի վաղ պատգամավորը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն ու ելքերը շրջափակելու կոչին, կարծիք էր հայտել, որ անցումային արդարադատության շուրջ առարկայական քննարկումը ժամանակավրեպ է։

«Իրավիճակը գուցե փրկի վեթինգը (vetting)։ Բայց դա բոլորովին այլ խոսակցության նյութ է», - գրել էր Արման Բաբաջանյանը։