ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին 248,2 մլն դոլարի վարկային միջոցի տրամադրումը

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 20, 24News

1

ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին 36 ամիս ժամկետով «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների (ՎՄ) տրամադրումը` շուրջ 248.2 մլն ԱՄՆ դոլարի չափով: Այդ մասին հայտնում է ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Հայաստանի իշխանությունները նշել են, որ վարկային միջոցները դիտարկելու են որպես կանխարգելիչ միջոց, և չենպատրաստվում օգտագործել նոր վարկային միջոցները, քանի դեռ շոկերը չեն առաջացրել վճարային հաշվեկշռի հետ կապված խնդիրներ:

ՎՄ-ն նպատակաուղղվելու է ՀՀ տնտեսական հիմնարարների և քաղաքականության ամրապնդմանը, ինչպես նաև կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը, մասնավորապես՝ արդյունավետ կառավարմանը և գործարար միջավայրի բարելավմանը:

Իշխանությունները շարունակում են ընթանալ կայուն հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնելու ճանապարհով՝ առաջնորդվելով ֆիսկալ կանոնով՝ միևնույն ժամանակ ստեղծելով ենթակառուցվածքների ևսոցիալական ծախսերի խթանումն ապահովող պայմաններ: Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդն հավանություն է տվել Հայաստանին 36 ամիսժամկետով 180 մլն ՓՀԻ (Փոխառության հատուկ իրավունք) չափով վարկի տրամադրմանը (շուրջ 248.2 մլն ԱՄՆդոլար կամ ԱՄՀ-ում Հայաստանի քվոտայի մոտ 139.75 տոկոս): Խորհուրդը հաստատում է, որ 25.714 միլիոն ՓՀԻ-ն (համարժեք է մոտ 35.5 միլիոն ԱՄՆ դոլարին) անմիջապես է տրամադրվում Հայաստանին, իսկ մնացած գումարը կտրամադրվի վեց կիսամյակային գնահատականների հիման վրա:

Ի լրումն ցնցումներից ապահովագրելուն ուղղված նպատակի՝ ՎՄ-ն կսատարի ՀՀ իշխանությունների՝ տնտեսական հիմնարարներն ու իրականացվող քաղաքականությունն ամրապնդելուջանքերը: Այն կնպաստի նաև կառուցվածքային բարեփոխումների արդյունավետ իրականացմանը՝մասնավորապես կառավարման և գործարար միջավայրի բարելավմանը:

Գործադիր խորհրդի քննարկումից հետո Կառավարիչ-տնօրենի տեղակալ և Նախագահի պաշտոնակատար Միցուհիրո Ֆուրուսավան հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ.

«Հայաստանը վերջին տարիներին շարունակում է առաջընթաց արձանագրել մակրոտնտեսական և ֆինանսականկայունության պահպանման, ինչպես նաև տնտեսական աճի խթանման համար կառուցվածքայինբարեփոխումներ իրականացնելու գործում: Տնտեսական ակտիվությունը բարձրացել է, իսկ պետական պարտքըսկսել է նվազել: Գնաճը վերահսկվում է, ֆինանսական համակարգը մնում է կայուն, իսկ միջազգայինպահուստները գնահատվում են համարժեք: Այնուամենայնիվ, բարեփոխումներին ուղղված ջանքերն անհրաժեշտ է շարունակել ավելի հավասարակշռված և ընդգրկուն աճ ապահովելու համար` կրճատելով անհամամասնությունները, բարելավելով գործարար միջավայրը և կառավարումը, ինչպես նաև հետագա ջանքեր գործադրելով աղքատությունն ու գործազրկությունը նվազեցնելու համար: Երեք տարի ժամկետով տրամադրվող ՎՄ-ն կսատարի իշխանությունների՝ ավելի դինամիկ, կայուն և ներառականտնտեսության անցնելու խնդրի իրագործմանը: ՎՄ-ի կանխարգելիչ բնույթը կծառայի արտաքին շոկերիցապահովագրության նպատակին: Իշխանությունները շարունակում են ֆիսկալ կանոնի գործադրմամբ հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնել՝ միևնույն ժամանակ ստեղծելով ենթակառուցվածքներիև սոցիալական ծախսերի խթանման համար պահանջվող միջավայր: Այս խնդիրների իրագործումը պետք էուղեկցվի հարկային վարչարարության բարելավմամբ և գույքի հարկման արդիականացմանն ուղղվածմիջոցառումներով: Դրամավարկային քաղաքականության հետագա ամրապնդումը կնպաստի նրան, որ դրամավարկայինքաղաքականության արդյունավետությունը կբարձրանա և գնաճը կվերադարձվի միջնաժամկետ նպատակին: Միջոցներ կձեռնարկվեն նաև ֆինանսական համակարգը պաշտպանելու, կապիտալի շուկաները է՛լ ավելիզարգացնելու և ֆինանսների հասանելիությունը դյուրացնելու ուղղությամբ: Կառուցվածքային բարեփոխումների կուռ փաթեթով նախատեսված գործողությունների վճռականիրականացումը կնպաստի կայուն և ներառական աճի ապահովմանը, ինչին կարելի է հասնել մասնավորհատվածի զարգացմամբ, ավելի մեծ թվով ուղղակի ներդրումներ ներգրավելու և դիվերսիֆիկացիայի խորացմանը նպաստող միջոցառումներով: Մարդկային կապիտալի բարելավման և աշխատուժի մասնակցության ավելացմանն ուղղված քայլերը նույնպես կարող են օգտակար լինել»:

Չնայած աստիճանական բարելավմանը՝ աղքատությունը և գործազրկությունը համեմատաբար բարձր են մնում, ինչը արտագաղթի է հանգեցնում և կրճատում աշխատուժը: Այս պայմաններում, 2018 թ. խաղաղ քաղաքական անցումից հետո իշխանության եկած նորաստեղծ կառավարությունը 2019 թ. փետրվարին մեկնարկեց հնգամյա տնտեսական ծրագիր: Այս վճռական պահը Հայաստանի համար նոր հնարավորություն էր ստեղծում օլիգարխիկ տնտեսական համակարգի և կոռուպցիայիդեմ պայքարելու համար:

Կառավարության ծրագիրը կենտրոնացած է կառուցվածքային  բարեփոխումները շարունակելու վրա՝ լայնահենք ներառական աճ գեներացնելու և մակրոտնտեսական կայունությունըպահպանելու համար: Այս ծրագրի իրականացումն ապահովելու համար իշխանությունները դիմել են Հիմնադրամ՝ Վարկային Միջոց ստանալու խնդրանքով: Ծրագրի ամփոփում Կառավարության 2019-23 թթ. ծրագիրը, ինչի իրականացման համար առկա է ՎՄ-ի օժանդակությունը, նպատակունի պահպանել մակրոտնտեսական կայունությունը և խթանել ավելի բարձր և ընդգրկուն տնտեսական աճ: Այնհիմնված է չորս հենասյուների վրա. 1) պարտքի կայունության ապահովման համար ֆիսկալ կանոնով հարկաբյուջետային քաղաքականության խարսխում և գերակա (սոցիալական և կապիտալ) ծախսերի համարնպաստավոր միջավայրի ստեղծում, 2) դրամավարկային քաղաքականության շրջանակի հետագա ամրապնդումև փոխարժեքի ճկուն համակարգի ապահովում, 3) ֆինանսական համակարգի պաշտպանություն և ֆինանսական միջոցների հասանելիության բարելավում, և 4) կառուցվածքային բարեփոխումների կուռ փաթեթի իրականացում՝ նորովի շեշտադրելով ներառականության և կառավարման խնդիրների կարևորությունը: Բյուջեի համախմբման համար բարենպաստ աճի խթանում. Նոր ՎՄ-ն նեցուկ կլինի իշխանությունների՝բյուջեի համախմբման խելամիտ և ֆիսկալ կանոնով առաջնորդվող ծրագրին՝ կառավարության պարտքըմիջնաժամկետում ՀՆԱ-ի 50 տոկոսից ավելի ցածր մակարդակի բերելու համար: Դա կուղեկցվի եկամուտների համախմբմանն ուղղված ուժեղ ջանքերով, որը հարկավոր միջավայր կստեղծի աճին նպաստող ենթակառուցվածքների և սոցիալական ծախսերի խթանման համար:

Բացի այդ, իշխանությունների հարկային բարեփոխումների ծրագրերը կուղեկցվեն ակնկալվող եկամտային թերհավաքագրումների ազդեցությունը չեզոքացնող տոկուն միջոցառումներ ձեռնարկելով և հարկային համակարգն առավել առաջադեմ դարձնելուն զուգընթաց՝ չունևոր խավի համար ավելի նպատակային քաղաքականություն իրականացնելով: Միևնույն ժամանակ, կառուցվածքային հարկաբյուջետային բարեփոխումները նպատակ ունեն ամրապնդել պետական ֆինանսական կառավարումը՝ ֆիսկալ կարգապահության ամրապնդումը և էական ծախսումները, այդ թվում՝օտարերկրյա ֆինանսավորվող կապիտալ ծախսերը պաշտպանելու համար: Տոկունության ավելացում և ֆինանսական հատվածի խորացում.

Ելնելով ՀՀ Ֆինանսական հատվածի 2018 թ. գնահատման ծրագրի տրամաբանությունից՝ ՀՀ կենտրոնական բանկը նպատակ ունի 1) պահպանելֆինանսական կայունությունը` բարելավելով ռիսկի վրա հիմնված վերահսկողության քաղաքականությունը, 2) ուժգնացնել մակրոպրուդենցիալ միջոցառումները՝ դոլարայնացման բարձր մակարդակի պայմաններում, 3)բարձրացնել բանկերի արտարժութային իրացվելիության թափարգելները (բուֆերներ), և 4) շարունակելզարգացնել կապիտալի շուկան՝ երկարաժամկետ ներքին կապիտալի աճող առաջարկը մոբիլիզացնելու և դրանով իսկ տնտեսական զարգացումները ֆինանսավորելու և այն դեպի տնտեսություն մղելու համար: Կառուցվածքային բարեփոխումների աշխուժացում. Նոր ծրագիրը նպատակ ունի օգնելիշխանություններին 1) ուժեղացնելու կառավարումը և հաստատությունները, ինչը վաղեմի խնդիր է, 2) բարելավելու գործարար միջավայրը՝ ներդրումների ներգրավման առավել ներառական ու երկարատև աճիհամար, և 3) բարելավել սոցիալական ապահովության ցանցերի ծրագրերը` բնակչության առավել խոցելի շերտերի համար ավելի լավ կրթություն և առողջապահական ծառայություններ մատուցելու համար: