«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորին տեսակցած անձի մոտ հայտնաբերվել է 3 գր փոշենման զանգված

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 20, 24News

թմրանյութ

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի և ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձին կարճատև տեսակցության այցելած անձը կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։

Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր 3 գր սպիտակ, փոշենման զանգված:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: