Կոտայքի մարզպետը մայիսի 22-ից 3 շաբաթով կգնա արձակուրդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռոմանոս Պետրոսյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել, որում մասնավորապես ասված է.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի մայիսի 22-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ:

2. Ռոմանոս Պետրոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը: