Քոչարյանի խափանման միջոցը փոխելն ուղղված չէր ՀՀ-ի դատական համակարգի դեմ․ Բակո Սահակյան

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 20, 24News

Բակո

Ռոբերտ Քոչարյանի փախանման միջոցը փոխելու միջնորդությունն ուղղված չէր Հայաստանի դատական համակարգի գործունեությունը կասկածի տակ դնելուն: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման հայտարություն է արել  Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, թե իր ու Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի քայլը լարվածություն է առաջացրել երկրում:

«Մեր միջնորդության մեջ նշվել է, որ այդ քայլը նպատակ չէր հետապնդում լրացուցիչ լարվածություն առաջացնելու: Ընդհակառակը, եթե կա լարվածություն, ապա այն միտված էր դա թուլացնելու: Մեր միջնորդության մեջ նշված էր՝ այն քայլ չէ՝ ուղղված Հայաստանի դատական գործընթացը կասկածի տակ առնելուն, այլ՝ խափանման միջոցը փոխելուն»,-ասել է Բակո Սահակյանը:

Արցախի նախագահն անդրադարձել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 20-ին ելույթի, որի ժամանակ նշել էր, որ կան ուժեր, որոնք տարաձայնություններ,  հակասություններ և նույնիսկ թշնամանք են փորձում հրահրել Արցախի ու Հայաստանի ժողովուրդների միջև:

«Եթե կան այդպիսի գործիչներ և այդպիսի ուժեր, ապա պարտավոր ենք բացահայտել, եթե կան այդպիսի նպատակներ, ապա ես էլ եմ որակում դավաճանություն: Ամեն դեպքում ես չունեմ այդպիսի տեղեկություն, որ կան այդպիսի գործիչներ, որոնք  նախապատրաստում են դավաճանական գործողություններ», - ասել է Բակո Սահակյանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս