Շոգեքարշի 11 վագոններից բաղկացած շարասյան 4 վագոնները դուրս են եկել հոսքագծից և կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

1

Մայիսի 18-ին՝ ժամը 16.40-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին «Հարավ-կովկասյան երկաթգիծ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ մայիսի 17-ին ջերմաէլեկտրակայանից մինչև 8-րդ կիլոմետր ընկած հատվածում շոգեքարշի 11 վագոններից բաղկացած շարասյան 4 վագոնները դուրս են եկել հոսքագծից և կողաշրջվել:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ նշված շոգեքարշը կողաշրջվել է՝ վնասելով մոտակա ՍՊ ընկերության պարիսպը, թրթուրավոր տրակտորը և ՍՊԸ տարածքում գտնվող կոնտեյներները:

Մեքենավարը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն: