Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել է և ուղարկվել ՍԴ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Իրավական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է և ուղարկվել Սահմանադրական դատարան: 

Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը՝ նշելով, որ որոշումը կայացրել է դատարանը, սակայն հիմքերը դեռ հայտնի չէ իրենց։

Բարձրագույն դատական խորհրդից 24News-ին տեղեկացրին, որ այս պահին այս մասին տեղեկություն չունեն, կարող են պատասխանել վաղը։

Տեսանյութեր

Live

Լրահոս