Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել՝ շրջանցելու նման պահերը․ Բակո Սահակյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն արհեստական է որակում ՀՀ և Արցախի իշխանությունների միջև եղած լարվածության մասին լուրերը:

«Այդ մեկնաբանությունների մեջ արհեստական մաս եմ տեսնում: Բացառում եմ, որ մենք ունենանք այդպիսի լարվածություն, իսկ եթե առաջանում են նման երևույթներ, մենք պարտավոր ենք ամեն ինչ անելու և շրջանցելու նման պահերը», - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից առաջ լրագրողներին ասաց ԱՀ նախագահ Բակո Սահակյանը։ 

Արցախի նախագահն ասաց, որ դեռևս Ստեփանակերտում՝ ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ, ձեռք էին բերվել պայմանավորվածություններ, որ յուրաքաչնյուր կարևոր համարվող հարցի շուրջ պետք է լինեն հանդիպումներ ու քննարկումներ: 

«Պայմանավորվել ենք, որ պարտավոր ենք խոսել բոլոր այն խնդիրների մասին, որոնք մեր կողմից որակվում են որպես առաջնահերթ, և այս կարգի հանդիպումները հնարավորություն են տալիս նախանաշելու հաջորդ արարքները», - ասաց Սահակյանը: