Մեսսին երրորդ տարին անընդմեջ Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

1

Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին երրորդ տարին անընդմեջ Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուն է:

Արգենտինացին երկու գնդակ հեղինակելով նաև Իսպանիայի առաջնության վերջին տուրում` խփած գնդակների քանակը հասցրեց արդեն 36-ի: Ռմբարկուների մրցավազքի 2-րդ և 3-րդ տեղերում Լուիս Սուարեսը և Քարիմ Բենզեման են՝ 21-ական գոլով:

Իսպանիայի 2018/19 մրցաշրջանում Մեսսին մասնակցել է 33 խաղի, կատարել 15 արդյունավետ փոխանցում:

Տեսանյութեր

Live

Լրահոս