Սևանում թունավորվել են ջրատաքացուցիչ գազի կաթսայի ծխատար խողովակից արտանետված շմոլ գազից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

1

Մայիսի 18-ին՝ ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժին հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն սուր թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Սևան քաղաքի 3 բնակիչներ: 

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը՝ ժամը 18.00-ի սահմաններում, թունավորվել են իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչ գազի կաթսայի ծխատար խողովակից շմոլ գազի արտանետման հետևանքով: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն։