Թուրքիան Ռուսաստանի հետ հնարավոր է Ս-400 համակարգերի համատեղ արտադրություն սկսի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

1

Թուրքիան հուլիսին ստանալու է ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգեր, իսկ այդ գործարքի լիարժեք իրականացումից հետո էլ սկսելու հաջորդ սերնդի՝ Ս-500 համակարգերի շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նա ասել է, որ Ս-500 համակարգերի շուրջ բանակցություններում հնարավոր է պայմանավորվածության հասնեն այդ համակարգերի համատեղ արտադրության վերաբերյալ։