«Փյունիկ»-ը բողոքարկելու է «Լոռի»-ի դեմ խաղի արդյունքը

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 20, 24News

.

Երևանի «Փյունիկ»-ը պատրաստվում է բողոքարկել Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 34-րդ տուրի «Լոռի»-ի խաղում նշանակված 11 մետրանոց հարվածը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամաակ հայտարարել է ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը: « Ոչ-ոքին մրցավարն արեց։ 11-մետրանոց կար, բայց գոլի ժամանակ ձեռքով խաղ չկար. և մաքուր գոլը մրցավարը չհաշվեց: Խաղի ամբողջ ընթացքին ազդեց մրցավարը»,-ասել է Տարխանովը:

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը դեռևս գլխավորում է «Փյունիկ»-ը: 34-րդ տուրից հետո երևանյան ակումբն ունի 57 միավոր: «Արարատ-Արմենիա»-ն առաջատարից զիջում է միայն 2 միավոր և հավաքել է 55 միավոր: Եռյակի վերջում 51 միավորով «Բանանց»-ն է:

Մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ն է, որն ունի 50 միավոր: 40 միավոր ունի «Լոռի»-ն, 36-ը՝ «Շիրակ»-ը, 34-ը՝ «Գանձասար-Կապան»-ը, 25-ը՝ «Արցախ»-ը: Աղյուսակի հետնապահը «Արարատ»-ն է 22 միավորով: