Էյֆելյան աշտարակը զբոսաշրջիկների համար փակվել է անհայտ ժամանակով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Փարիզի Էյֆելյան աշտարակը մայիսի 20-ին զբոսաշրջիկների համար փակվել է մի տղամարդու պատճառով, ով փորձել է բարձրանալ աշտարակով՝ առանց որևէ անվտանգության միջոցների:  France-Presse-ը տեղեկացնում է, որ տղամարդը մետաղական կոնստրուկցիայով սկսել է բարձրանալ  երկրորդ հարկից և հասել է վերին հարթակ:

Աշտարակը շրջապատել են ոստիկանները: Փրկարարների խումբը ուղարկվել է տղամարդու հետ բանակցությունների: Տեղական լրատվամիջոցները նշել են, որ տղամարդը պատրաստվում էր ինքնասպանություն գործել:

Էյֆելյան աշտարակը զբոսաշրջիկների համար փակվել է անհայտ ժամանակով: