Արցախի նախագահները պայթեցրին խնդիրը․ Քոչարյանի ազատման հիմքում Սերժ Սարգսյանի որոշումն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Գործ ունենք բացառիկ ու աննախադեպ մի երևույթ հետ, որը նշանակում է դատական իշխանության նկատմամբ ճգնաժամ թե՛ հանրության, թե՛ գործադիր իշխանության կողմից։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում ասել է փաստաբան Նորայր Նորիկյանը։ 

«Ինչի՞ց պայթեց այս փոթորիկը։ Պայթեց մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ցուցաբերված քաղաքական վարքագծի հետևանքով, երբ հրապարակ նետվեց, որ Արցախի գործող նախագահն ու Արկադի Ղուկասյանն անձնական երաշխավորություն են տվել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար։

Կոպիտ և սխալ հաշվարկ էր Արցախի նախագահներին ներքաշել մարտի 1-ի քրեական գործով։ Անգամ եթե այդ նախագահները գային դատարան, իրենց հետ բերելով սպիտակ թուղթ, որի վրա երախավորություն չլիներ, միայն նրանց ներկայությունը բավարար էր արձանագրելու համար, որ մենք գործ ունենք քաղաքական ժեստի հետ»,- ասել է փաստաբանը։

Նորիկյանի խոսքով՝ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի քայլի հետևում երևում են Սերժ Սարգսյանի ականջները։

Շարունակությունը՝ տեսանությում։