ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր համար նախագահության ևս 6 տարի է կանխատեսել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

1

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր համար նախագահության եւս 6 տարի է կանխատեսել: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում:

Մինչ այդ The New York Times պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ 2016-2017 թվականներին Deutsche Bank-ն ԱՄՆ Ֆինանսների նախարարությանը չի ուղարկել Թրամփի ֆինանսական փոխանցումների մասին զեկույցը:

«The New York Times-ը սխալվում է,․ այն շունչը կփչի, երբ ես լքեմ պաշտոնը 6 տարի անց... Այն շարունակում է կեղծ պատմություններ գրել»,- «ասել է Թրամփը։

Հարկ է նշել, որ 72-ամյա Թրամփը բացահայտ ասել է, որ չի լքի պաշտոնը մինչեւ 2025 թվականը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը 2018 թվկանին մոտ կես միլիարդ դոլար է վաստակել:

Մինչ այդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում անհնար է շատ վաստակել: Նրա խոսքով՝ իր նախագահության ընթացքում մեծ գումարներ է կորցրել: Նա նաեւ պատմել է, որ իր ֆինանսական կորուստներն անհնար է հաշվել:

ԱՄՆ նախագահական ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին: