Շփման գծում իրադրությունը հարաբերական կայուն է. ԳՇ պետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

«Շփման գծում իրադրությունը հարաբերական կայուն է։ Ադրբեջանի պաշտպանության նախարարի ռազմատենչ հայտարարությունները մեզ միշտ էլ մտահոգում են, սակայն օպերատիվ գնահատականներում դրանք փոքր մասն են կազմում»,- այդ մասին Եռաբլուր զինվորական պանթեոնում՝ 24News-ի հետ զրույցում, ասել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը:

«Հակառակարդը շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում։ Մենք ուշադիր հետևում ենք և սահմանին տիրող իրավիճակին, և հայտարարություններին,- նշել է նա՝ ասելով, որ գնում են խաղաղության, սահմանազատման և սահմանագծման ճանապարհով։

 Նշենք, որ Հայոց բանակի տոնի առթիվ այս պահին Եռաբլուր զինվորական պանթեոնում են գտնվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը և այլք։ 

--00—ՍՊ