Կարո Փայլանը հանդիպել է «կրոնափոխված» հայ տղայի հետ

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 20, 24News

.

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել է նախորդ շաբաթ ուղիղ եթերով առանց ծնողների ներկայության այսպես ասած կրոնափոխած հայ երեխայի հետ։

Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրել է․ «Արթուրի հետ հանդիպեցի։ Նա բավականին լավ է։ Միշտ նրա կողքին եմ լինելու։ Հարկ եղած ժամանակ նրան պաշտպանելու եմ վատ բաներից»։

Հիշեցնենք, որ թուրք կրոնական գործիչներից մեկը ուղիղ եթերով այսպես ասած կրոնափոխ էր արել 13-ամյա հայ տղային։