Պետք է ձերբազատվել կամավորականներից Զինված ուժերում, մեծ վնաս են պատճառում. Մովսես Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

photo_2025-01-29_10-35-22

2020 թ-ից մինչև օրս Զինված ուժերում կամավորականներից ձերբազատվել չի ստացվել, սակայն դա մեծ վնաս է բանակին, ինչի մասին զինվորականները լռում են։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանը։

«Կամավորականների մուտքը Զինված ուժեր 2020 թ-ից մինչև օրս հնարավոր չի եղել կանգնացնել։ Զինվորականները կարող է բացահայտ չասեն, թե ինչ մեծ վնաս է դա իրենց պատճառում, բայց ես գիտեմ, որ իրենք գիտեն։ Խոսքը բոլոր այն կառույցների մասին է, որոնք զենք կրելու իրավունք չունեն։ Դրանք ոչ միայն Երկրապահներն են», - նկատել է նա՝ հավելելով, թե կհակադրվեն, որ համալրումը քիչ է։ 

«Համալրումը քիչ է, որովհետև խոսքը դրել են միայն նյութական ապահովության վրա։ Դա չի նշանակում, որ չպետք է լինի նյութական ապահովություն, բայց բանակում պետք է լինեն մարդիկ, որոնք գաղափարապես պատրաստ են ծառայել հայրենիքին», - հավելել է Մովսես Հակոբյանը։

--00—ՅՄ