Երբ նկարահանող սարքերն անջատվել են, Քոչարյանը հայհոյել է դատավորին և սպառնացել․ «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 21, 24News

Քոչարյան

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը քննող դատական նիստերից մեկի ժամանակ, երբ դատավարությունն ավարտվել է, և դահլիճում տեղադրված տեսանկարահանող սարքերը անջատվել են, դեպքերի հետաքրքիր զուգադիպությամբ հարցը քննող Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն ու մեղադրյալ Քոչարյանը մի պահ միայնակ են մնացել նիստերի դահլիճում:

Այդ ժամանակ է, որ Քոչարյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տեղացել դատավորի հասցեին և սպառնացել, որ եթե դատավորը իր խափանման միջոցը փոխելու մասին վճիռ չկայացնի, նրա համար շատ վատ է լինելու: Դատավոր Գրիգորյանը, փաստորեն, արդարացրեց Քոչարյանի սպասումները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: