«Նա լավ է, միշտ պիտի կողքին լինեմ»․ Փայլանը հանդիպել է 13-ամյա Արթուրի հետ

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 21, 24News

նիրհաթ

Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել է ստամբուլահայ 13-ամյա տղայի՝ Արթուրի հետ, որին թուրք աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի իր հաղորդման ժամանակ ուղիղ եթերում համոզել էր իսլամ ընդունել։ Տղան անվանափոխ էր եղել և ընդունել թուրքական «Նիհաթ» անունը։

Մեծ աղմուկ բարձրացրած հաղորդումից հետո Կարո Փայլանը հանդիպել էր հայ տղայի հետ, ապա ֆեյսբուքյան և թվիթերյան էջերում գրառում արել։

«Հանդիպեցի Արթուրին։ Նա լավ է։ Միշտ պիտի կողքին լինեմ։ Կանեմ ամեն ինչ, որ իրեն չարից պաշտպանեմ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արթուրի մայրը հաղորդումից հետո պարզաբանել էր, որ Արթուրը կնքված է, հաճախ է լինում հայկական եկեղեցում, և որ հաղորդման ժամանակ կատարվածից տեղյակ չի եղել: