Խորհրդարանի 6 պատգամավորներ այսօր կգործուղվեն Նուր-Սուլթան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 21, 24News

Նուր-Սուլթան

Խորհրդարանական բարեկամական խմբերի համագործակցության շրջանակում 2019 թ. մայիսի 21-24-ը ներառյալ Նուր-Սուլթան (Ղազախստանի Հանրապետություն) կգործուղվեն Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը, խմբի անդամներ Միքայել Մելքումյանը, Անուշ Բեղլոյանը, Էդվարդ Անդրեասյանը, Վահագն Հովակիմյանը եւ Վահագն Թեւոսյանը:

Այս մասին տեղեկանում է ԱԺ մամուլի ծառայությունից: